Սեյրան Օհանյան. Հայաստանը ցանկանում է ընթացք տալ հայրենական ռազմական արդյունաբերությանը - Mediamax.am

8394 դիտում

Սեյրան Օհանյան. Հայաստանը ցանկանում է ընթացք տալ հայրենական ռազմական արդյունաբերությանը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ Հայաստանը ցանկանում է ընթացք տալ հայերենական ռազմական արդյունաբերությանը:

 Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Հայաստանի հուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ տեղակայված առաջնագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նախարարը նշել է, որ ներկայումս մշակվում է ռազմական արդյունաբերության հայեցակարգ եւ հաստատվում են ոլորտի զարգացման ծրագրերը:

 

Սեյրան Օհանյանի խոսքով, Հայաստանն այս ուղղությամբ համագործակցելու է այն կազմակերպությունների հետ, որոնց երկրների հետ արդեն համագործակցության փորձ կա:

 

Խոսելով սպառազինությունների համալրման մասին՝ նա ասել է, որ Հայաստանն այսօր ուշադրություն է դարձնում հեռահար խոցման միջոցների ձեռքբերմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին