Հայ զինվորականները տեսչություններ են անցկացնում Արդահանում եւ Սարիղամիշում - Mediamax.am

5003 դիտում

Հայ զինվորականները տեսչություններ են անցկացնում Արդահանում եւ Սարիղամիշում


Հայ զինվորականները տեսչություններ են անցկացնում Արդահանում եւ Սարիղամիշում
Հայ զինվորականները տեսչություններ են անցկացնում Արդահանում եւ Սարիղամիշում

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում եւ Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

 

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խումբը տեսչության էր ենթարկվել Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին