Սեյրան Օհանյանը խոստանում է խստացնել պայքարը բանակում փողոցային բարքերի կիրառման դեմ - Mediamax.am

3960 դիտում

Սեյրան Օհանյանը խոստանում է խստացնել պայքարը բանակում փողոցային բարքերի կիրառման դեմ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ 2014 թ.-ին նախարարությունը խիստ պայքար է մղելու Զինված ուժերում փողոցային, արատավոր բարքերի կիրառման դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նախարարն ասել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Սեյրան Օհանյանը նշել է, որ բռնության դեպքերը բանակում կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության հետ չեն տարվում համապատասխան աշխատանքներ:

 

«2014 թ.-ին իմ պայքարն ուղղված է լինելու Զինված ուժերում փողոցային, արատավոր բարքերի դեմ: Այդ բարքերի դեմ պայքարելու համար ես հրավիրում եմ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին, մասնավորապես, ուսուցիչներին, դասախոսներին»,- ասել է նախարարը:

 

Նա հավաստիացրել է, որ նախարարությունը հետեւողական աշխատանք է տանելու, որպեսզի անվտանգության կանոնների խախտմամբ պատահարների թվի նվազեցմանը զուգահեռ նվազի նաեւ միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների արդյունքով տեղի ունեցող արտակարգ պատահարների եւ հանցագործությունների թիվը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին