Էրեբունի օդանավակայանում ստեղծվել է ՌԴ օդուժի էսկադրիլիա - Mediamax.am

5437 դիտում

Էրեբունի օդանավակայանում ստեղծվել է ՌԴ օդուժի էսկադրիլիա


Էրեբունի օդանավակայանում ստեղծվել է ՌԴ օդուժի էսկադրիլիա
Էրեբունի օդանավակայանում ստեղծվել է ՌԴ օդուժի էսկադրիլիա

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում գտնվող ՌԴ օդուժի ռազմակայանում ձեւավորվել է ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի էսկադրիլիա:

Նախկինում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի օդուժը բաղկացած էր ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիայից, որը հակաօդային պաշտպանության մարտական առաքելություն էր կատարում: 

 

«Այժմ՝ բանակային ավիացիայի էսկադրիլիայի ստեղծումից հետո, ռազմակայանը կունենա նաեւ Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռներ, որոնք նախատեսված է օգտագործվել խնդիրների լայն շրջանակի լուծման համար»,- ասվում է ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայություն հաղորդագրության մեջ:

 

«Էրեբունի» ռազմական օդանավակայանի նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին