Յուրի Խաչատուրովը քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարի հետ - Mediamax.am

6055 դիտում

Յուրի Խաչատուրովը քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարի հետ


ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 21-22-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /EAPC/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ISAF/ եւ նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաեւ Կոսովոյի ուժերի /KFOR/ ձեւաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին:

Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը:

 

Այցի ընթացքում Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաեւ մի շարք երկրների պաշտոնակիցների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին