Հայաստանը բանակցում է Լիբանան ուղարկվելիք խաղաղապահների թվի շուրջ - Mediamax.am

3540 դիտում

Հայաստանը բանակցում է Լիբանան ուղարկվելիք խաղաղապահների թվի շուրջ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ Հայաստանը ոչ միայն կշարունակի խաղաղապահ գործունեությունը Աֆղանստանում, այլեւ բանակցում է Լիբանան ուղարկվելիք իր խաղաղապահների թվի շուրջ:

Այս մասին Սեյրան Օհանյանն ասել է այսօր` պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:

 

«Խաղաղապահ գործունեությունը մեր միջազգային ռազմական համագործակցության կարեւոր ուղղություններից է: Դրանով հաստատում ենք, որ Հայաստանն ունակ է մասնակցել միջազգային խաղաղության, կայունության ապահովման գործընթացներին»,- ասել է նախարարն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ «մենք Աֆսղանստանում շարունակելու ենք նույն ձեւաչափով իրականացնել մեր խաղաղապահ գործունեությունը»:

 

Բացի այդ, նախարարի խոսքերով, այսօր բանակցությունների փուլում է գտնվում Լիբանան գործուղման ուղարկվելիք հայ խաղաղապահների թվի հարցը:   

 

«Փորձի փոխանակման, առաջատար չափանիշների տիրապետման, տարբեր երկրներում իրադրության ուսումնասիրման արդյունքում մենք բարձրացնում ենք մեր Զինված ուժերի փոխգործունակ լինելու կարողությունը, ինչը հետագայում կնպաստի մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրների կատարմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին