Սեյրան Օհանյանը կմասնակցի ISAF-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը - Mediamax.am

3837 դիտում

Սեյրան Օհանյանը կմասնակցի ISAF-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բրյուսել:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նախարարը կմասնակցի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների եւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

 

Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների եւ ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին