Հայաստանում կմշակեն ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմ - Mediamax.am

3154 դիտում

Հայաստանում կմշակեն ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմ


Արթուր Բաղդասարյանը
Արթուր Բաղդասարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (SDR) երկրորդ փուլի աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Այն նախագահել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:

 

Արթուր Բաղդասարյանն ասել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը ժամանակակից Զինված ուժերի ձեւավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ է:

 

«Շուրջ 4 ամիսների ընթացքում ՀՀ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եւ շահագրգիռ մարմինների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ իրականացնել ՀՀ անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնելու համար: Այդ փաստաթղթի ընդունումը ռազմավարական նշանակություն ունի: Ավելին` փաստաթղթով մեկնարկելու է ԱԱԽ աշխատակազմի կողմից ռազմավարական մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթերի մշակումը», - ասել նա:

 

Արթուր Բաղդասարյանն ասել, որ մշակվելու են ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման սցենարներ եւ դրանցով գործելու տարբերակներ, ինչպես նաեւ ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին