ՌԴ ռազմական հետախույզները Հայաստանում սկսել են լեռնային եւ հատուկ պարապմունքները - Mediamax.am

5385 դիտում

ՌԴ ռազմական հետախույզները Հայաստանում սկսել են լեռնային եւ հատուկ պարապմունքները

Երեւան: Մեդիամաքս: Ռուսական 102-րդ ռազմական բազայի հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայողներ սկսել են լեռնային եւ հատուկ նախապատրաստության հատուկ պարապմունքները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ուսումնական միջոցառումները կանցկացվեն 2 շաբաթվա ընթացքում Փամբակ լեռնային հետախուզական ուսումնական կենտրոնում:

Հատուկ ուշադրություն կդարձվի ժամանակակից ռադիոտեխնիկական համալիրների եւ «Стрелец» կապի համալիրների ուսումնասիրությանը, որոնք հագեցած են «ГЛОНАСС» ժամանակակից նավիգացիոն համակարգով` լեռներում հետախուզական-որոնողական գործողությունների անցկացման, ինչպես նաեւ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումներին հակահարված հասցնելու եւ օրվա գիշերային ու ցերեկային ժամերին նրանց անաղմուկ չեզոքացնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին