Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումները սկսել են վարժանքները Հայաստանում С-300 համակարգերի կիրառմամբ - Mediamax.am

6384 դիտում

Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումները սկսել են վարժանքները Հայաստանում С-300 համակարգերի կիրառմամբ


Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումները սկսել են վարժանքները Հայաստանում С-300 համակարգերի կիրառմամբ
Ռուսաստանի ՀՕՊ ստորաբաժանումները սկսել են վարժանքները Հայաստանում С-300 համակարգերի կիրառմամբ

Լուսանկարը` http://www.arms-expo.ru/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում մեկնարկել են ռուսական ռազմակայանի ՀՕՊ զենիթահրթիռային ստորաբաժանումների դաշտային պարապմունքները:

«Ուսումնական միջոցառումներին մասնակցում են ավելի քան 250 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ զրահատանկային ու ավտոմոբիլային ռազմական տեխնիկա, այդ թվում` ЗРК БУК М1-2 եւ ЗРС С-300В մարտական հաշվարկներ»,- Մեդիամաքս-ին հայտնել են ՌԴ Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

 

Զենիթահրթիռային ստորաբաժանումները պետք է մշակեն զորքերի եւ ռազմական օբյեկտների օդային պաշտպանության հմտությունները` հետ մղելով պայմանական հակառակորդի օդային հարձակումները: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին