Արսեն Խոջոյանը Ադրբեջանից վերադարձվել է հայրենիք - Mediamax.am

3138 դիտում

Արսեն Խոջոյանը Ադրբեջանից վերադարձվել է հայրենիք


Ադրբեջանից վերադարձվել է գերին
Ադրբեջանից վերադարձվել է գերին

Լուսանկարը` http://liki.me


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո այսօր Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանին:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Արսեն Խոջոյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց զննության:

 

ՀՀ քաղաքացուն հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

 

«Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են ՀՀ քաղաքացուն՝  ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ»,- ասված է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին