ՃՈ. տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետ պարտադիր է - Mediamax.am

2834 դիտում

ՃՈ. տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետ պարտադիր է


ՃՈ. տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետ պարտադիր է
ՃՈ. տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետ պարտադիր է

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այսօր տեղեկացրել է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ լիազորված անձը Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաեւ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե օրենսդրական ինչ փոփոխությունների արդյունքում եւ որ մարմնի կողմից է կայացվել տվյալ որոշումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին