ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները - Mediamax.am

3289 դիտում

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Հայաստանի պաշտպանական բարեփոխումները


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական եւ գործընկերության կոմիտե+Հայաստան ձեւաչափով հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Քննարկվել եւ համաձայնեցվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի (PARP) շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները:

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

 

Դավիթ Տոնոյանը նաեւ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Տերի Ստամատոպուլոսի հետ:

 

Կողմերը կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության շուրջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին