Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ ներկայացուցչին փոխանցել է սպառազինությունների մրցավազքի հետ կապված ՀՀ մտահոգությունը - Mediamax.am

4004 դիտում

Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ ներկայացուցչին փոխանցել է սպառազինությունների մրցավազքի հետ կապված ՀՀ մտահոգությունը


Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ ներկայացուցչի հանդիպմանը
Սեյրան Օհանյանի և ԵԱՀԿ ներկայացուցչի հանդիպմանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերին տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը եւ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

 

Քննարկվել են նաեւ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի եւ այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին