Երեւանում մեկնարկել է Հայ-թուրքական գործարար կոնֆերանսը - Mediamax.am

4784 դիտում

Երեւանում մեկնարկել է Հայ-թուրքական գործարար կոնֆերանսը


Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է Հայ-թուրքական 4-րդ գործարար կոնֆերանսը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված գործարար կոնֆերանսին մասնակցում են 50-ից ավելի թուրք գործարարներ: Համաժողովի ընթացքում խոսվելու է Հայաստան-Թուրքիա գործարար հարաբերությունների ներկա վիճակի, հեռանկարների եւ համագործակցության մասին:

 

«Այս կոնֆերանսին մասնակցում են Արեւելյան Անատոլիայի կամ Արեւմտյան Հայաստանի գործարարները, որոնց համար կենսական է հարեւան երկրի գործարարների հետ հարաբերությունների զարգացումը, նրանք են մեր զինվորները սահմանների բացման, հարաբերությունների բարելավման ծրագրում»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 

«Հույս ունենք, որ այս հանդիպումների ժամանակ առավել սերտ կուսումնասիրենք հայկական շուկան, կկարողանանք գտնել միջոցներ հայկական եւ թուրքական շուկաների միջեւ ապրանքափոխանակման պայմանների ստեղծման, հետագայում երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Քադրի Սալազը:

 

Արսեն Ղազարյանի փոխանցմամբ, Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տարեկան շրջանառությունը տատանվում է $ 150 - 200 մլն սահմաններում, տարեկան $ 10-20 մլն-ի հայկական ապրանք է արտահանվում Թուրքիա` ոչ հայկական ծագման սերտիֆիկատով:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին