Հրանտ Բագրատյան. «Նախագահի կողմից ցուցում կա, ում հարկել, ում՝ ոչ» - Mediamax.am

12117 դիտում

Հրանտ Բագրատյան. «Նախագահի կողմից ցուցում կա, ում հարկել, ում՝ ոչ»


ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ ՀՀ նախագահի կողմից ցուցում կա, թե ում հարկել, ում՝ ոչ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, քննադատելով 2013թ. պետբյուջեի նախագիծը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ «տնտեսության տարբեր ոլորտները շարունակելու են անհամաչափ հարկվել, մասնավորապես, ադեկվատ չի հարկվում ֆինանսական համակարգը»:

 

«Ստվերի հիմնական մասը բաժին է ընկնում պետության հետ փոխկապակցված խոշոր ընկերություններին»,- ասել է նա:

 

Հրանտ Բագրատյանը նշել է, որ պետբյուջեի նախագծով ձեւավորված չեն միջոցներ տնտեսական աճն ապահովելու համար: «Իմ հաշվարկներով, 2013 թ-ին Հայաստանում կենսամակարդակը կնվազի 5%-ով, իսկ 2014-ին՝ եւս 5%-ով՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ»,- ասել է նա:

 

Մեկնաբանելով «Դուինգ Բիզնես» վարկանիշային ցանկում Հայաստանի կողմից վերջերս արձանագրված առաջընթացը` Հրանտ Բագրատյանն ասել է, որ Հայաստանի ներդրումային դաշտի մասին լավագույնս վկայում է ուղղակի արտասահմանյան ներդրումների այս տարի գրանցված զգալի անկումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին