101252 դիտում

ԵԿԳ-ն նախատեսում է մթերել «աննախադեպ ծավալի» խաղող


Լուսանկարը` www.supersadovnik.ru


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) նախատեսում է մթերել 35 000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով կգերազանցի է նախորդ տարի մթերված խաղողի ծավալը:

«Մթերման այսպիսի աննախադեպ ծավալ չի գրանցվել վերջին 15 տարիների ընթացքում», - հայտնել են ԵԿԳ-ում:

Սեպտեմբերի 9-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) եւ 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):

Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 եւ 130 ՀՀ դրամի փոխարեն:

Ընկերության հետ համագործակցող եւ ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, ում բերքը ս.թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետեւանքով  ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն:

Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում  ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն դրամ: 

2013 թվականին Երեւանի կոնյակի գործարանը  906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը:

Կարեւորելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացումը` ԵԿԳ-ն այս տարի եւս կավելացնի Տավուշում մթերվող  խաղողի ծավալները` հասցնելով այն 4000 տոննայի, այդ թվում` սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի բերքի գրեթե 100 տոկոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am