21 հայ երիտասարդներ սեպտեմբերից նոր կյանք կսկսեն - Mediamax.am

15173 դիտում

21 հայ երիտասարդներ սեպտեմբերից նոր կյանք կսկսեն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 24-ին UWC Դիլիջան քոլեջում հյուրընկալել էին հայաստանցի եւ արցախցի 21 երիտասարդներին, որոնք ս.թ. սեպտեմբերից կսկսեն սովորել տարբեր երկրներում գործող UWC ցանցի քոլեջներում:

Նրանցից 11-ը կսովորեն UWC Դիլիջան քոլեջում, իսկ մնացածը՝ Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Կանադայում, Սինգապուրում եւ Նիդերլանդներում գործող UWC քոլեջներում:

 

Բոլոր ուսանողները ուսման ֆինանսավորման համար ստացել են ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ բարերարներից: «Ամերիա» ընկերությունների խմբի, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի եւ Գագիկ Ադիբեկյանի հատկացված միջոցների շնորհիվ կսովորեն UWC Դիլիջան քոլեջի 11 ուսանողները: Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը հոգացել են նաեւ այն 10 երեխաների ուսման ծախսերը, որոնք կսովորեն արտերկրում:

 

Միջոցառման ընթացքում Ռուբեն Վարդանյանը դիմեց հյուրերին, բարերարներին, ապագա ուսանողներին եւ նրանց ծնողներին.

 

«2015-ը շատ պատասխանատու տարի է Հայաստանի համար, որովհետեւ այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, բայց պատասխան տալու միակ տարբերակը ուժեղ լինելն է եւ հաջողության հասնելը: Դուք պայծառ երիտասարդներ եք ու կասկած չունեմ, որ մեծ հաջողության եք հասնելու եւ ուր էլ գնաք` արժանի կերպով կներկայացնեք Հայաստանը եւ հայերին»:

 

«Ուզում եմ դիմել ծնողներին: Մի սպասեք, որ երկու տարի անց ձեր երեխաները նույն բնավորությամբ տուն կվերադառնան: Ոչ, նրանք վերադառնալու են ավելի հասուն, ուժեղ, խելացի ու փորձառու», - ասել է  UWC Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

 

«Այս ամենը հնարավոր է դարձել մի շարք մարդկանց ջանքերի, փորձի, գիտելիքների, սիրո շնորհիվ: Ընտրական գործընթացը նույնպես սովորական չէ, այն պարզապես գիտելիքների ստուգման թեստ չէ, այլ յուրօրինակ փորձ, որը դուք ձեռք եք բերում: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ արվում է սիրով, եւ դրանում ներգրավված մարդիկ իսկապես հավատում են նրան, ինչ անում են», - ասել է UWC Դիլիջան քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Միջոցառման ավարտին UWC Դիլիջանի քոլեջի ուսանողներն ու տնօրինությունը անակնկալ նվեր մատուցեցին Ռուբեն Վարդանյանին` նախապես շնորհավորելով  նրա ծննդյան տարեդարձը:

 

Մինչ միջոցառման մեկնարկը քոլեջի տարածքում կայացավ երախտագիտության ցուցատախտակների բացման արարողությանը: UWC Դիլիջան քոլեջի հիմնադիրներն ու քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութն իրենց շնորհակալությունը հայտնեցին Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Philips-ի գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանին եւ նրա կնոջը` Քրիստինա Տեր-Ղազարյանին` քոլեջի բժշկական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով ապահովելու համար:

 

Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը երախտագիտության խոսքեր հնչեցրին նաեւ Զիավուդին Մագոմեդովի «PERi» բարեգործական հիմնադրամի հասցեին` UWC Դիլիջան քոլեջի թենիսի դաշտերի կառուցման համար:

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին