Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավելի ուսանող ունի - Mediamax.am

14971 դիտում

Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավելի ուսանող ունի


Լուսանկարը` Թումոն

Լուսանկարը` Թումոն

Լուսանկարը` Թումոն

Լուսանկարը` Թումոն

Լուսանկարը` Թումոն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Թումո կենտրոնում կայացել է առաջին ուսումնական օրը:

Ուսանողների առաջին խմբերը ծանոթացել են կենտրոնի համակարգչային ուսումնական պլատֆորմին:

 

ՀԲԸՄ հետ համագործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Նրանք կզբաղվեն ռոբոտաշինությամբ, ծրագրավորմամբ, խաղերի ստեղծմամբ:

 

Թումո Ստեփանակերտում գրանցումը շարունակվում է, մինչեւ կլրանա նախատեսված 1000 տեղը։

 

Գրանցվել ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել կենտրոն՝ Կնունյանցների 2 հասցեով, ժամը 10:00-ից 19:00-ը:

 

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ երեխայի ծննդական/անձնագիր, ծնողների անձնագրեր: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին