Վանաձորում «Թումո» կենտրոն կգործի - Mediamax.am

Հունվար 17, 2026
9851 դիտում

Վանաձորում «Թումո» կենտրոն կգործի


Լուսանկարը` «Թումո»


Երեւան: Մեդիամաքս: 2016 թվականին Վանաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը:

Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզի ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ:

 

Նախագահն ասել է, որ հաջորդ տարի Վանաձորում շահագործման կհանձնվի

տեխնոլոգիական կենտրոնը, որը կնպաստի գիտատար եւ առաջավոր նախաձեռնությունների իրագործմանը:

 

«Դրա հետ զուգահեռ պետք է լուծենք նաեւ Վանաձորում «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաեւ «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Բարերարի հետ ես արդեն խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, եւ ոչ միայն Վանաձորի, այլեւ Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաեւ այդ ոլորտում», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին