Մեկնարկել է «Կենգուրու 2016» մրցույթը - Mediamax.am

18750 դիտում

Մեկնարկել է «Կենգուրու 2016» մրցույթը


Լուսանկարը` www.kangaroo.am


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 17-ին։

«Այբ» հիմնադրամում նշել են, որ մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1274 դպրոցներ:

 

Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 19-ն է:

 

Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ:

 

2015 թվականին «Կենգուրուն» աննախադեպ արդյունք է ցուցաբերել. մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի 1068 դպրոցներից: «Կենգուրուն» նախորդ տարի ունեցել է 4 հաղթող, ինչպես նաեւ 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք եւ արժանացել նաեւ պատվոգրի:

 

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին