Վարչապետը ներկայացրել է Լեւոն Մկրտչյանին - Mediamax.am

14215 դիտում

Վարչապետը ներկայացրել է Լեւոն Մկրտչյանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին:

Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը:

 

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունն այս պաշտոնում եւ շնորհավորել Լեւոն Մկրտչյանին նշանակման կապակցությամբ:

 

Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:

 

Լեւոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարականները եւ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը լավագույնս կյանքի կկոչվեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին