7 հայ երիտասարդներ կսովորեն Մեծ Բրիտանիայի բուհերում - Mediamax.am

14691 դիտում

7 հայ երիտասարդներ կսովորեն Մեծ Բրիտանիայի բուհերում


Չիվնինգի կրթաթոշակառուները դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ
Չիվնինգի կրթաթոշակառուները դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Միացյալ Թագավորության դեսպանը հանձնում է Չիվնինգի կրթաթոշակառուների հավաստագրերը
Միացյալ Թագավորության դեսպանը հանձնում է Չիվնինգի կրթաթոշակառուների հավաստագրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միացյալ Թագավորության դեսպանը հանձնում է Չիվնինգի կրթաթոշակառուների հավաստագրերը
Միացյալ Թագավորության դեսպանը հանձնում է Չիվնինգի կրթաթոշակառուների հավաստագրերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը այսօր հրաժեշտի հանդիպում է անցկացրել 2016-2017թթ. ուսումնական տարվա համար Չիվնինգի կրթաթոշակներ շահած հայ ուսանողների հետ:

Դեսպանը ուսանողներին է հանձնել կրթաթոշակների հավաստագրերը: Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության տրամադրած կրթաթոշակներով այս տարի ուսում կստանան 7 հայ երիտասարդներ:

 

«Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս կրթաթոշակների համար մրցակցությունը շատ մեծ էր: Ընտրել ենք լավագույններին, ովքեր որակյալ կրթություն ստանալուց հետո իրենց ներդրումը կունենան Հայաստանի զարգացման գործում»,- ողջույնի խոսքում ասել է Ջուդիթ Ֆարնուորթը: 

 

129 դիմորդներից ընտրված ու կրթաթոշակի արժանացած 7 ուսանողներն են Անի Ասատրյանը (Սասեքսի համալսարան), Աստղիկ Գեւորգյանը (Սբ. Էնդրյուի համալսարան), Միքայել Սամվելյանը (Օքսֆորդի համալսարան), Տարոն Հարությունյանը (Գլազգոյի համալսարան), Արմինե Պետրոսյանը (Լոնդոնի համալսարանական քոլեջ), Կարինե Մկրտչյանը (Էդինբուրգի համալսարան) եւ Սեդա Գրիգորյանը (Արեւմտյան Լոնդոնի համալսարան):

 

Ուսանողներից Միքայել Սամվելյանի` Օքսֆորդի համալսարանում ուսանելու կրթաթոշակի մի մասը կհոգա «Լույս» հիմնադրամը: Նա մեկ տարի սովորելու է «համակարգչային գիտություն» մասնագիտությամբ:

 

«ՏՏ ոլորտը արագ աճ է գրանցում Հայաստանում, իսկ մեր կրթական հաստատությունները չեն հասցնում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն: Չիվնինգի կրթաթոշակը կօգնի ինձ նոր գիտելիքներ ձեռք բերել Օքսֆորդում, որոնք հետագայում կկարողանամ օգտագործել հայրենիքում»,- ասաց Միքայել Սամվելյանը:

 

Մինչ օրս Հայաստանում Չիվնինգ ծրագիրն ունեցել է շուրջ 120 շրջանավարտ: Առաջին կրթաթոշակները տրամադրվել են 1995-1996թթ: Այս տարի ամբողջ աշխարհում Միացյալ Թագավորության տրամադրած կրթաթոշակներին արժանացել է 1800 մարդ աշխարհի տասնյակ երկրներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին