ՀՀ-ն եւ Վրաստանը կրթության ոլորտում կհամագործակցեն - Mediamax.am

13006 դիտում

ՀՀ-ն եւ Վրաստանը կրթության ոլորտում կհամագործակցեն


ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Վրաստանում է:

ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթության որակի ապահովման եւ օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Կքննարկվեն նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ուսանողների հիմնախնդիրները, ինչպես նաեւ Ջավախքի՝ հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումներ, որպես հումանիտար օգնություն դասագրքերի տրամադրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին