Մեկնարկել է «Մեղու» մրցույթը - Mediamax.am

12133 դիտում

Մեկնարկել է «Մեղու» մրցույթը


Լուսանկարը` «Այբ» կրթական հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամում նշել են, որ այս տարի «Մեղու»-ն կանցկացվի հոկտեմբերի 27-ին:

 

Աշակերտների մասնակցության վճարը կատարելու եւ դպրոցի ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, իսկ դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 7-ը:

 

Մրցույթը 2014-ից ամեն տարի անցկացվում է Հայաստանի ու Արցախի դպրոցներում։

 

Նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի  հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն:

 

2015թ. «Մեղու»-ին մասնակցել է 41 606 դպրոցական հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 1001 դպրոցներից:

 

Այս տարվա մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին