Մեկնարկել է «Կենգուրու 2017»-ը - Mediamax.am

6441 դիտում

Մեկնարկել է «Կենգուրու 2017»-ը


Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 16-ին։

Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1279 դպրոցներ:

 

Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:

 

Մրցույթի մանրամասները ներկայացված են այստեղ:

 

2016թ. «Կենգուրու»-ն ունեցել է 5 հաղթող, ինչպես նաեւ 1597 մրցանակակիր աշակերտ, որոնցից 883-ը գրանցել է լավագույն արդյունք եւ արժանացել նաեւ պատվոգրի:

 

Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին