ԵՊՀ-ն միացել է Բելգորոդի միջազգային լաբորատորիայի աշխատանքներին - Mediamax.am

exclusive
7895 դիտում

ԵՊՀ-ն միացել է Բելգորոդի միջազգային լաբորատորիայի աշխատանքներին


Լուսանկարը` Երեւանի պետական համալսարան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական համալսարանը միացել է ՌԴ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին։

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԵՊՀ-ից, մարտի 1-ից պաշտոնապես իր աշխատանքները սկսած միջազգային լաբորատորիայի կարեւորագույն ուղղություններից է կենսագազի ստացման եւ արհեստական պայմաններում բուսական կուլտուրաների բազմացման կենսատեխնոլոգիաների ուսումնասիրությունը:

 

«Հայաստանի համար այս խնդիրն ունի ռազմավարական նշանակություն՝ էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը բարձրացնելու եւ աղբյուրները  դիվերսիֆիկացնելու տեսանկյունից»,- ասել է ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ հավելելով, որ լաբորատորիայի գործունեության ոլորտը կենսագազի մասով խիստ արդիական է:

 

Նրա խոսքով՝ մայիսին նախատեսված է կազմակերպել լաբորատորիայի աշխատանքները համակարգող կառույցների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ու կնախանշվեն առաջիկա ծրագրերը:

 

ԵՊՀ պրոռեկտորն ընդգծել է, որ հայ գիտնականներն արդեն իսկ մի շարք առաջարկներ են ներկայացրել կենսագազի ստացման տեխնոլոգիայի վերաբերյալ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ստանալ էկոլոգիապես բացարձակ մաքուր կենսաջրածին:

 

Միջազգային լաբորատորիայի աշխատանքներին են միացել նաեւ Ղազախստանի եւ Հոլանդիայի համալսարանները։

 

Բելգորոդի ազգային հետազոտական համալսարանի գիտաշխատող, բիոլոգիական գիտությունների դոկտոր Իրինա Բատուլցկայան էլ նշել է, որ լաբորատորիայի աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում առկա որոշ խնդիրների լուծմանը։

 

Գիտնականի խոսքով՝ այս պահին լաբորատորիայում աշխատանքներ են տարվում վիրուսազերծ կարտոֆիլ ստանալու ուղղությամբ։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին