ՀԲ նոր դրամաշնորհը կուղղվի ՀՀ կրթական համակարգի բարելավմանը - Mediamax.am

4976 դիտում

ՀԲ նոր դրամաշնորհը կուղղվի ՀՀ կրթական համակարգի բարելավմանը


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ:

ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ-ի կողմից   հաստատված դրամաշնորհային նոր ծրագրի իրականացման մանրամասները:

 

Հայաստանին տրամադրվող $ 340 հազ. դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման եւ թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել է «Ինֆորմատիկա եւ ՏՀՏ» առարկան եւ երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեստավորման  եւ ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:

 

Կողմերը նշել են, որ դրամաշնորհը կուղղվի նաեւ դպրոցական համակարգի արդյունավետության ուսումնասիրմանը, որի արդյունքում կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին