«Կոնրադ Ադենաուեր»-ը կաջակցի ՀՀ-ում քաղաքացիական կրթությանը - Mediamax.am

5763 դիտում

«Կոնրադ Ադենաուեր»-ը կաջակցի ՀՀ-ում քաղաքացիական կրթությանը


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն այսօր ստորագրել են կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

«Հուշագրի ստորագրմամբ շարունակում ենք մի գործընթաց, որն ուղղված է «Հասարակագիտություն» առարկայի զարգացմանը, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության հետ կապված»,- ասել է ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

 

«Մենք կարեւորում ենք քաղաքացիական կրթությունը, եւ այդ առումով Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի կառավարության հետ կնքվել է նման հուշագիր, որի շրջանակում կիրականացնենք շատ կարեւոր գործընթաց»,- նշել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին:

 

Հուշագրով նախատեսվում է, որ «Կոնրադ Ադենաուեր»-ը կտրամադրի ֆինանսական աջակցություն:

 

Ծրագրի գործընկեր կազմակերպությունն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին