«Թումո»-ն ու քաղաքապետարանը կրթական նոր ծրագիր են նախաձեռնել - Mediamax.am

9673 դիտում

«Թումո»-ն ու քաղաքապետարանը կրթական նոր ծրագիր են նախաձեռնել


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է շուրջ $ 5 մլն արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից եւ ստեղծագործ կրթական նոր միջավայր:

 

Մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի Կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձեւության, նաեւ հայկական խոհարարական արվեստի ուղղություններով:

 

Ծրագրին կկարողանան մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին