Ղրղըզստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով - Mediamax.am

29146 դիտում

Ղրղըզստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է Ղրղզստանի ԿԳՆ պատվիրակությանը:

ԿԳՆ-ում նշել են, որ պատվիրակությունը Հայաստանում է՝ ուսումնասիրելու Հայաստանում դասագրքերի` սովորողներին տրամադրման եւ բաշխման կարգը, մասնավորապես՝ «Դասագրքերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործունեությունը:

 

Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես, անդրադարձ է եղել դպրոցների ֆինանսավորման կարգի, միասնական քննությունների անցկացման, ուսումնական հաստատությունների բեռնվածության, տնօրենների ընտրության եւ այլ հարցերի:

 

Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքել են ՀՀ դպրոցական դասագրքերի հրատարակության հետ կապված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին