Շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը - Mediamax.am

30508 դիտում

Շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը:

Հուլիսի 17-ին հանդիպելով ծրագրի մասնակիցներին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է:

 

«Սփյուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետեւաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլեւս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, եւ հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաեւ համապատասխան մեթոդոլոգիայի եւ ծրագրի պակասի հետեւանք է»,-նշել է նախարարը:

 

Խոսելով Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության մասին, Լեւոն Մկրտչյանը նկատել է, որ նրանք ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաեւ աշխարհընկալման տեսանկյունից:

 

«ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է աշխատանք երկու հարթությունում ՝ Հայաստանում եւ Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արեւմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,- նշել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին