Հայ ուսանողները նոր մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում - Mediamax.am

40507 դիտում

Հայ ուսանողները նոր մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC) Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը նվաճել են երկու ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում կայացած օլիմպիադային մասնակցել է աշխարհի 71 համալսարանի թիմ (331 մասնակից):

 

ԵՊՀ-ն ներկայացրել է 4 մասնակից, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գեւորգյանը եւ Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը եւ Գեւորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է անհատական եւ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գեւորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանը՝ 7-րդ տեղը:

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը եւ Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

 

Օլիմպիադայում Հայաստանի թիմերը ղեկավարել եւ մարզել է Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից ճանաչվել է արդյունավետությամբ 4-րդը:

 

IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 1994թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին