Փախստական անձանց համար հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն - Mediamax.am

18733 դիտում

Փախստական անձանց համար հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն


Լուսանկարը` են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս Այսօր ազդարարվել է Հայաստանում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպմանն ուղղված ծրագրի մեկնարկը:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

 

Տարեկան շուրջ 80 մարդ կմասնակցի հայոց լեզվի դասընթացներին:

 

«Այս նախաձեռնությունը միավորում է կրթական եւ մարդասիրական բաղադրիչները, որով մենք կօգնենք սիրիահայ մեր քույրերին եւ եղբայրներին՝ ավելի հեշտ եւ արագ ինտեգրվելու իրենց նախնիների հայրենիքում»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

 

Դասընթացները կմեկնարկեն 2018թ. մարտին եւ կանցկացվեն Հայկական վիրտուալ համալսարանի մասնագետների կողմից «հիբրիդ» եղանակով, որը նախատեսում է առկա եւ հեռավար ուսուցման մեթոդների համակցական կիրառում:

 

«Իրականում Հայկական վիրտուալ համալսարանի աշխատանքը մեզ համար փորձնական է, որովհետեւ այն տեխնիկական լուծումները, մեխանիզմները եւ ձեւերը, որոնք նրանք կիրառում են, կարող ենք հեշտությամբ գործադրել հառավար կրթության մեր ծրագրերում»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Նախատեսվում է մշակել 60 դասաժամ տեւողությամբ տարբերակված ուսումնական ծրագրեր՝ հայերենին չտիրապետողների եւ մասամբ տիրապետողների համար: Յուրաքանչյուր խմբի համար կմշակվեն նաեւ լրացուցիչ ծրագրեր՝ 120 դասաժամ տեւողությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին