Մեկնարկել է «Կենգուրու 2018»-ը - Mediamax.am

12560 դիտում

Մեկնարկել է «Կենգուրու 2018»-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթն այս տարի կանցկացվի մարտի 15-ին։

«Այբ»-ից հայտնել են, որ մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ եւ Արցախի 1294 դպրոցի։

 

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:

 

Մասնակցության վճարը կատարելու, վճարման անդորրագիրն իրենց դպրոց ներկայացնելու եւ դպրոցի մասնակից երեխաների ցուցակում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Դպրոցները մասնակցության հայտը պետք է ներկայացնեն մինչեւ փետրվարի 21-ը ներառյալ։

 

««Կենգուրու» մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ. այն ձգտում է զարգացնել հայ աշակերտների լայն մտածողությունն ու տրամաբանությունը՝ նպաստելով նրանց համընդհանուր զարգացմանը։ Այդ իսկ պատճառով, անկախ մաթեմատիկայի իմացության մակարդակից, անկախ մաթեմատիկական ընդունակություններից, կոչ ենք անում մեր երեխաներին առանց վարանելու եւ առանց վախենալու մասնակցել մրցույթին»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցական մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին