Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել են 9-րդ եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական եւ միասնական քննություններին:
Քննությունների համար սահմանվել է հետեւյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր) - 13.06.2018թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 20.06.2018թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) - 26.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում)՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր) - 11.06.2018թ.
«Գրականություն» (բանավոր) - 14.06.2018թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 17.06.2018թ.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ) (բանավոր) - 21.06.2018թ.
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») (գրավոր) - 25.06.2018թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) - 28.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում) - քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.
«Մայրենի» (գրավոր) - 02.06.2018թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 05.06.2018թ.
2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» - 08.06.2018թ.
«Հայոց լեզու եւ գրականություն» - 12.06.2018թ.
«Ֆիզիկա» - 15.06.2018թ.
«Օտար լեզու» - 19.06.2018թ.
«Մաթեմատիկա» - 22.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» - 25.06.2018թ.
«Ռուսաց լեզու» - 27.06.2018թ.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: