Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կընդլայնվի - Mediamax.am

9950 դիտում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կընդլայնվի


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն այսօր ասել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով եւս մեկով:

Այս մասին դեսպանն ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը: 

 

Դեսպանը նշել է, որ ֆակուլտետի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:

 

Կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս Ֆրանսիական համալսարանի՝ Հայաստանն եւ Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը: 

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին:

 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշնանը Երեւանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նոր որակ կտա եւ նոր հեռանկարներ կապահովի հատկապես կրթական ծրագրերի համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին