Մեկնարկել է Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը - Mediamax.am

11459 դիտում

Մեկնարկել է Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանում այսօր բացվել է ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

«Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց: Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ եւ թե՛ թանգարան: Այս յուրահատուկ միացությունը աննախընթաց էր եւ որեւէ մի օրինակի վրա հիմնված չէր: Մեր հռչակավոր վանքերը թե՛ գրչության կենտրոն էին, թե՛ մատենադարան եւ թե՛ դպրոց: Միջնադարյան ավանդույթների հետ այս միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար եւս առաջին հերթին պարտական ենք Լեւոն Խաչիկյանին»,- նշել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ այս գիտաժողովը տարվա կարեւորագույն հայագիտական իրադարձություններից մեկն է:

 

Գիտաժողովի ընթացքում կներկայացվի ավելի քան 70 զեկույց հայագիտության տարբեր ուղղություններով, զեկույցներով հանդես կգան միջազգային (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) գիտնականներ: 

 

Գիտաժողովի ավարտին՝ հունիսի 30-ին, տեղի կունենա գրքերի շնորհանդես։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին