ՕԵԿ-ը նախատեսում է կրկնապատկել իր տեղերի քանակը ԱԺ-ում - Mediamax.am

3409 դիտում

ՕԵԿ-ը նախատեսում է կրկնապատկել իր տեղերի քանակը ԱԺ-ում


ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը
ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր հայտարարել է, որ ՕԵԿ-ը պայքարելու է ընտրակաշառքների դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, խմբակցության ղեկավարն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ՕԵԿ-ը երբեք ընտրակաշառք չի բաժանել:

 

«Մեր կատարած աշխատանքի շնորհիվ մենք նախատեսում ենք կրկնապատկել մեր տեղերի քանակը Ազգային ժողովում: Եթե այս ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեթոդը չաշխատի, ապա մենք ավելի լավ արդյունքներ կունենանք»,- ասել է Հեղինե Բիշարյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին