Gallup-ի հարցման համաձայն, առաջատար եռյակում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը - Mediamax.am

5281 դիտում

Gallup-ի հարցման համաձայն, առաջատար եռյակում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արմենիա հեռուստաընկերության պատվերով Gallup International Association ընկերության անցկացրած նախընտրական հարցման տվյալներով առաջատար դիրքերում են Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Նախընտրական հարցումն անցկացվել է ապրիլի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ ողջ տարածքում, 1080 ընտրողների շրջանում:

 

Gallup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ ընտրություններին պատրաստվում է մասնակցել հարցվածների 76%-ը, «հավանաբար» կմասնակցի 16%-ը, չի մասնակցի 6%-ը, իսկ 5%-ը դեռ չի կողմնորոշվել:

 

«Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք» հարցին, ընտրողների 27,4%-ը նշել է ՀՀԿ-ին, 20,9%-ը` ԲՀԿ-ին, 8,5%-ը` ՀԱԿ-ին, 4,4%-ը` Ժառանգությանը, 4,2%-ը` ՕԵԿ-ին եւ 3,7%-ը` ՀՅԴ-ին: Հարցին հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,8%-ը եւ դժվարացել է պատասխանել 9.4%-ը:

 

Հարցվածների 42%-ը կարծում է, որ ընտրություններից հետո երկրում ոչինչ չի փոխվի, դրական փոփոխություններ է ակնկալում 8%-ը, իսկ 33%-ը կարծում է, որ կլինեն որոշակի փոփոխություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին