Ամփոփվել են «Իմ աղջիկը» մրցույթի արդյունքները - Mediamax.am

7668 դիտում

Ամփոփվել են «Իմ աղջիկը» մրցույթի արդյունքները


Լուսանկարը`


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր ամփոփել են «Իմ աղջիկը» շարադրությունների համատեղ մրցույթի արդյունքները:

 

Շարադրությունները գնահատել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի համատեղ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին 3-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կազմակերպությունից: Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 122 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

 

Հաղթող է ճանաչվել Աշոտ Բադալյանի շարադրությունը: Աշոտ Բադալյանը կստանա 7-օրյա ճանապարհորդություն Հայաստանով (հոր եւ դստեր համար) կամ դրամական պարգեւ՝ 850 000 ՀՀ դրամ: Ընտրությունը կկատարի հաղթողը:

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Կարապետյանի շարադրությունը: Կարեն Կարապետյանը կստանա դրամական պարգեւ՝ 350 000 ՀՀ դրամ:

 

Երրորդ տեղը զբաղեցրել է Հակոբ Կարապետյանի շարադրությունը: Հակոբ Կարապետյանը կստանա դրամական պարգեւ՝ 200 000 դրամ:

 

Հաղթողների պարգեւատրումը տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 25-ին:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին:

Մեր ընտրանին