Թոնիր «հագած» տղան - Mediamax.am

exclusive
4090 դիտում

Թոնիր «հագած» տղան


Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

 

Երկար տարիների լռությունը լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը որոշեց խախտել, երբ մի նկարիչ պատմեց, որ պատանեկան տարիներին «Գարուն» ամսագրից կտրում ու պահում էր Հարությունյանի հեղինակած լուսանկարները: Մտածեց՝ եթե մեկի հոգում այդ լուսանկարները մի բան շարժել են, ուրեմն պետք է ցուցադրվեն:

 

Գագիկ Հարությունյանին ստեղծագործելու անսպառ թեմա էր տալիս գյուղը: Գյուղացիները լուսանկարչին զարմացնում ու գրավում էին ոչ միայն արհեստին տիրապետելու հմտությամբ, այլեւ՝ հնարամտությամբ, ինչի շնորհիվ էլ ծնվեց «թոնիր հագած» տղայի լուսանկարը:

 

 

«Թալինի շրջանի մի գյուղում (անունն արդեն չեմ հիշում) թոնրագործ երկու եղբայրներ կային: Թոնիր էին պատրաստում, վաճառում: Ուզում էի թոնիրը նկարել, բայց տեղը հարմար չէր: Եղբայրներից մեկը մտավ թոնրի մեջ, գետնից մի քիչ բարձրացրեց, ուսերը լայնացրեց ու ոտքերը տպտպացնելով կամաց-կամաց գնաց: Իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարելի է թոնիրն այդպես տեղափոխել: Բայց դա ուրիշ իմաստ էլ ունի. դու քեզ մի գաղափարից ազատում ես, զգում ես՝ ընկար մի ուրիշի մեջ, մի ուրիշ գաղափարի գերին դարձար», - Մեդիամաքսին պատմել է Գագիկ Հարությունյանը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին