ՕԲԽՍՍ-ից վախեցած բրուտը - Mediamax.am

exclusive
3267 դիտում

ՕԲԽՍՍ-ից վախեցած բրուտը


Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

 

Ցուցահանդեսին ներկայացված էին լուսանկարներ տարբեր շարքերից՝ «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Լարախաղաց», «Թոնիր», «Հին քաղաք» …:

 

Գագիկ Հարությունյանն ասում է, որ հին քաղաքից բան չի մնացել. պիտի շրջի փողոցներով, հասկանա՝ ինչ կա նկարելու: Փոխվել է նաեւ գյուղը, որը տարիներ շարունակ ոգեշնչում էր լուսանկարչին:

 

Գագիկ Հարությունյանին հատկապես գրավում էին բրուտն ու նրա աշխատանքը: Լուսանկարիչը Մեդիամաքսին պատմել է կուժերով շրջապատված կավագործին նկարելու դժվարությունների մասին:

 

 

«Քարահունջ գյուղում էինք, առավոտից կեսօր համոզում էի, որ նստեր, նկարեի, որովհետեւ չէի ուզում դատարկ կուլաները նկարել: Չհամոզվեց, ես էլ հոգնեցի, հավաքեցի տեխնիկաս ու դրեցի մեքենան:

 

Հետո ասում եմ. «Տե´ս, արդեն գնում եմ, խնդրում եմ՝ պատճառն ասա. կարո՞ղ է ես մի բան էն չեմ ասել, նեղացել ես»:

 

Ասաց՝ «Տղա´ ջան, դու կնկարես, կտանես, թերթում կտպես, ՕԲԽՍՍ (Отдел по борьбе с хищениями социалистической собственности-ОБХСС-խմբ.)-ը կգա, ինձ կբռնի»:

 

Նոր լիցք առած՝ խոստացա, որ երբեք որեւէ մեկին չեմ ասի, թե որտեղ եմ նկարել: Հեռախոսիս համարը թողեցի, ասացի, որ եթե նույնիսկ մեկը գա, ինքը զանգի ինձ, ես Երեւանում աղմուկ կբարձրացնեմ: Համաձայնեց, նկարեցի»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին