Քեսաբից Վաքըֆ տեղափոխված 22 ծեր հայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից - Mediamax.am

3821 դիտում

Քեսաբից Վաքըֆ տեղափոխված 22 ծեր հայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից


Քեսաբ
Քեսաբ

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Քեսաբից Թուրքիայի Վաքըֆ գյուղ տեղափոխված 22 ծեր հայերը խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից, որպեսզի միանան իրենց հարազատներին:

Այս մասին, «հավաստի տեղեկությունները» վկայակոչելով, ասել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` ապրիլի 18-ին հանդիպելով Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

 

Սփյուռքի նախարարության հաղորդագրության համաձայն, Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է՝ օգտագործելով ԿԽՄԿ մանդատը, միջոցներ ձեռնարկել Վաքըֆում ապաստանած հայերի տեղափոխումը կազմակերպելու համար:

 

Սարա Էպրեխտը պատրաստակամություն է հայտնել խնդրի մասին տեղեկացնել իր ղեկավարությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին