ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահը ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ - Mediamax.am

3914 դիտում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահը ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ


Էդ Ռոյսը
Էդ Ռոյսը

Լուսանկարը` http://thenypost.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 23-ից 26-ը Հայաստանում կլինեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Էլիոտ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին եւ Լոիս Ֆրենկելը:

Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ քաղաքական վերլուծաբանների հետ, հաղորդել է ԱՄՆ դեսպանությունը:

 

Ապրիլի 24-ին Երեւանում պատվիրակությունը կայցելի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր:

 

Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Էդ Ռոյսը հանձնաժողովի նախագահն է:

 

Մինչ Հայաստան ժամանելը պատվիրակությունը եղել է Ադրբեջանում եւ Ուկրաինայում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին