Հայաստանը համոզված է, որ Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

2435 դիտում

Հայաստանը համոզված է, որ Արեւելյան գործընկերությունը ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանը միացել է Արեւելյան գործընկերությանն այն խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ»:

Նախագահն այդ մասին ասել է ապրիլի 24-ին` Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպման իր ելույթում:

 

«Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արեւելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արեւելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ», - ասել է ՀՀ նախագահը:

 

«Անցած հինգ տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ եւ արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին