Ֆրանսիան պատրաստ է օգնել, որպեսզի ՀՀ անդամակցումը ՄՄ-ին չխոչընդոտի կապերին ԵՄ-ի հետ, ասել է Օլանդը - Mediamax.am

2839 դիտում

Ֆրանսիան պատրաստ է օգնել, որպեսզի ՀՀ անդամակցումը ՄՄ-ին չխոչընդոտի կապերին ԵՄ-ի հետ, ասել է Օլանդը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երեւանում ասել է, որ «երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելու համար պարտադիր չէ միանալ Եվրոպական միությանը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսուա Օլանդն այդ մասին ասել է հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ:

 

«Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովում դուք հայտնեցիք, որ պատրաստ եք շարունակել մերձեցումը Եվրամիության հետ: Եվ մենք չենք ցանկանում, որպեսի դուք ընտրություն կատարեք երկուսի միջեւ (խմբ` ԵՄ եւ Մաքսային միություն): Պետք է մտածել, թե ինչպես կարելի է կազմակերպել ասոցացումը Եվրամիության հետ այնպես, որպեսզի դա չխանգարի Մաքսային միության առջեւ ձեր ստանձնած պարտավորություններին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

 

Օլանդի խոսքերով, Հայաստանը կանգնած է կարեւոր որոշումներ կայացնելու շեմին եւ Ֆրանսիան պատրաստ է Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր Եվրոպական հանձնաժողովում օգնել Հայաստանին եւ բարձրացնել այն հարցը, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը խոչընդոտ չլինի Եվրամիության հետ հարաբերություններում:

 

«Կարծում եմ, որ բանակցությունների միջոցով կկարողանանք օգնել Հայաստանին եւ բացատրել Եվրամիութան մեր գործընկերներին, որ Հայաստանին արտոնյալ պայմաններ են անհրաժեշտ` հաշվի առնելով այս երկրի աշխարհաքաղաքական, տնտեսական եւ քաղաքական յուրահատկությունները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին