Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կշարունակեն «ամուր գործընկերությունը» - Mediamax.am

3726 դիտում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կշարունակեն «ամուր գործընկերությունը»


Լուսանկարը` http://www.nato.int/


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում շնորհակալություն է հայտնել Հայաստանին`Կոսովոյում եւ Աֆղանստանում Դաշինքի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր ընդունել է Հայաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանին եւ Սեյրան Օհանյանին, ովքեր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝«28+Հայաստան» ձևաչափով:

 

Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի պատրաստակամությունը` մասնակցել 2014 թ.-ից հետո Աֆղանստանում Խաղաղության աջակցման առաքելությանը:

 

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Հայաստանի կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) նոր շրջափուլի մեկնարկը եւ հայկական կողմի ջանքերը` ուղղված պաշտպանության եւ անվտանգության ոլորտում թափանցիկության ապահովմանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին