Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին - Mediamax.am

2640 դիտում

Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին


Բան Կի-Մունը եւ Զոհրաբ Մնացականյանը
Բան Կի-Մունը եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:

 

Դեսպան Մնացականյանը եւ Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Նրանք ընդգծել են հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձեւաչափի անփոխարինելիությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին