Սերժ Սարգսյանը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ եւ Չիլի - Mediamax.am

3156 դիտում

Սերժ Սարգսյանը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ եւ Չիլի


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա:

Հուլիսի 6-8-ը Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Արգենտինա, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ը՝ այցով Չիլիում:

 

ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ:

 

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին